Մենք ներկայացված չենք եղել Եվրոպական ավիացիոն շուկայում, որպեսզի կորցնենք այն: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի մեկնաբանությանն այն մասին, որ Հայաստանը կարող է կորցնել օդային փոխադրումների եվրոպական շուկան:
Ըստ նրա` եվրոպական շուկա մուտք գործելու համար Հայաստանին առնվազն պետք է համապատասխան հատկություններ ձեւավորել` ինչպես Քաղավիացիայի կոմիտեում, այնպես էլ հայկական ավիաընկերություններում` եվրոպական եւ միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար: Հենց դա էլ, ըստ փոխվարչապետի, կլինի իրենց նպատակը:
Մասնավորապես, Ավինյանը նշեց, որ այս փուլում Հայաստանը որեւէ խնդիր չունի եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու հետ կապված, եթե դրանք իրականացվում են հայկական ավիաընկերությունների կողմից եւ վերաբերում են ՀՀ քաղաքացիների վերադարձին:





























