Ռուս միլիարդատեր Դմիտրի Բոսովն ինքնասպանություն է գործել, հայտնում է ՌԲԿ-ն` վկայակոչելով նրա ծանոթներին: «Դա ճիշտ է, Բոսովը ողջ չէ»,- ասել է ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկը:

Աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ գիշերը ոստիկանությունը ինքնասպանության մասին ահազանգ է ստացել մերձմոսկովյան Ուսովո գյուղից, որտեղ բնակվում էր գործարարը: ՌԲԿ-ի զրուցակցի` Բոսովը ինքնասպանություն է գործել մայիսի 6-ի գիշերը:

Դմիտրի Բոսովը «Սիբանտրացիտ» եւ «Վոստոկուգլ» ընկերությունների սեփականատերն է: Բոսովի ընկերությանն է պատկանում է Artplay ճարտարապետության եւ դիզայնի կենտրոնին:

Բոսովը 86-րդն էր Forbes-ի ամենահարուստ գործարարների վարկանիշում: