Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` ընթացիկ տարվա մարտին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 24,5մլրդ դրամ եւ անցած տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ նվազել է  2,0%-ով:

Չնայած բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4,8%-ով, սակայն հաշվի առնելով ոլորտի փոքր ծավալը գյուղատնտեսության համախառն արդյունքում (7,1% նշված ամսում),  դրա ազդեցությունը մեծ չէ ընդհանուր ցուցանիշի վրա:

Ավելի ծանրակշիռ է անասնապահության «ներդրումը» ( 92,9%), որի ծավալը նվազել է 2,0%-ով: