Ես չունեմ այդպիսի տվյալներ, որ Հայաստանում 550 000 չգրանցված աշխատողներ կան։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին այն մասին, թե աջակցության ինչ ծրագիր է կառավարությունը իրականացնում 550 000 չգրանցվածների եւ սփյուռքից 70 000 հայերի համար։
Վարչապետը տեղեկացրեց, որ մի քանի ծրագրերով կառավարությունը իր ուշադրությունն է դարձրել նաեւ չգրանցված աշխատողների վրա։ Նրանց, մասնավորապես, փոխհատուցում են կոմունալ ծառայությունների վճարները՝ անչափահաս երեխաների ներգրավման կամ հղի կանանց աջակցության միջոցով։





























