Աղքատության հիմնական պատճառը աշխատանքն ու կրթությունն են։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ կրկնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Այնուհետեւ նա հրապարակեց մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ Հայաստանում կրթական ոլորտին ամեն տարի հատկացվում է ՀՆԱ-ի 2,8%-ը, այն դեպքում, երբ Վրաստանում եւ Ռուսաստանում այդ թիվը 3,8% է, Թուրքիայում՝ 4,4%, Իրանում՝ 3,4%, Ադրբեջանում՝ 3%։ Էնֆիաջյանը խնդրեց վարչապետին մեկնաբանել այս ցուցանիշները։
Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը նշեց, որ կարող է պատմել ֆինանսավորման դինամիկայի մասին եւ կարդալ իշխանության գլուխ լինելու ընթացքում իր ձեռքբերումների 100 փաստեր։
«2020թ․ կրթության ծախսերը մեծացել են 30%-ով՝ համեմատած 2017թ․ հետ, 32%-ով՝ համեմատած 2018թ․ հետ, 14%-ով՝ համեմատած 2019թ․ հետ՝ այդպիսով կազմելով 161,1 մլրդ դրամ»,- հայտարարեց Փաշինյանը։
Այդ ժամանակ կառավարության անդամները տեղից սկսեցին վարչապետին հուշել, որ տվյալ տոկոսը ապահովվել է ոչ թե 1, այլ 2 տարվա ընթացքում։ «Հաջորդ տարի մենք այն կավելացնենք 40%-ով»,- խոստացավ վարչապետը։





























