Վրացական բանակը պետք է պատրաստ լինի «գրեթե անիրականանալի խնդիրների կատարմանը»` հաշվի առնելով, որ երկրի ղեկավարությունը «շատ լավ գիտի, թե ով է Վրաստան ներխուժող թշնամին, որը հետագա ագրեսիվ պլաններ ունի»: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` մայիսի 1-ին «Վազիանի 2011» լայնամասշտաբ զորավարժությունների ավարտից հետո:
«Բնականաբար, բոլոր ուսումնական վարժանքներում թշնամին ենթադրյալ է, սակայն մենք շատ լավ գիտենք, ով է ներխուժել Վրաստան, ով է օկուպացրել մեր տարածքները, ով ունի հետագա ագրեսիվ պլաններ Վրաստանի նկատմամբ», - Սահակաշվիլիի խոսքն է մեջբերել «Գրուզիա Online»-ը:




























