Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կարող են պատժել, եթե ապացուցվի, որ նա անձամբ է ցուցարարների վրա կրակելու հրաման տվել: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արդարադատության նախարար Մուհամեդ ալ Գինդին:

«Անկասկած, եթե նա մեղավար ճանաչվի ցուցարարների մահվան մեջ, ապա  նրան մահապատիժ կարող է սպառնալ: Մուբարաքին ներում կարող է շնորհել միայն  նոր նախագահը: Եթե ես լինեի նախագահ, ես նրան չէի ների  800  նահատակների համար», -ասել է նախարարը:

Հիշեցենենք, որ 82-ամյա Մուբարաքը, ով երկիրը կառավարում էր 30 տարի, ժողովրդական ալիքի ճնշման տակ հրաժարական տվեց այս տարվա փետրվարի 11 –ին:  Զանգվածային ցույցերի եւ անկարգություների ժամանակ զոհվել էր 800 մարդ:

Մուբարաքը ներկայումս մեղադրվում է կոռուպցիայի եւ իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Հարցաքննության ժամանակ նա սակայն ժխտել է առաջադրված մեղադրանքները` նշելով, որ իր հրաժարականը պահանջող ցուցարարների վրա կրակելու կամ  նրանց նկատմամբ բռնություն կիրառելու հրաման երբեք չի տվել: