Ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է, որ Երևանում տեղացող հորդառատ անձրևի հետևանքով փողոցն ամբողջությամբ հեղեղվել է։
«Մնացել ենք այս ջիրի մեջ ու ԱԻՆ–ի հետ կապ չենք կարողանում հաստատել, խայտառակ վիճակ է, մեքենայի էլեկտրականությունը փչացել է ու ջուրը լցվում է մեքենայի մեջ։ Կառավարական գարաժների մեջն ենք՝ Ամերիկյանի հետեւը»,– տեսանյութում ասում է օգտատերը։ ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նամն ահազանգ եղել է եւ համապատասխամ ընթացք է տրվել











