Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 30-ին տեղի ունեցած վթարի կապակցությամբ:

Ինչպես  NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16-ի սահմաններում Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Պ.Մ.Գ.Ի.»-ի մանկաբարձուհի, 50-ամյա Ֆլորա Ղարիբյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի 21 ՍՍ 934 համարանիշի եւ 41-ամյա Վահագն Իսկանդարյանի վարած «Մերսեդես-Բենց E» մակնիշի 20 ՕՏ 781 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Վ. Իսկանդարյանը, որն աշխատում է «Վահագն Իսկանդարյան եւ ընկերներ» լիակատար ընկերությունում որպես տնօրեն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Քննիչ Անդրանիկ Փարսադանյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի