Լեհաստանի «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտնել է, որ Լեհաստանի նախագահական ընտրությունները մայիսի 10-ին չեն կայանա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լեհական մամուլի գործակալության տարածած հայտարարությունը:
Նշվում է, որ ըստ Կաչինսկու եւ նրա կոալիցիոն գործընկեր՝ «Համաձայնություն» քաղաքական միավորման առաջնորդ Յարոսլավ Գովինի ծրագրի՝ մայիսի 10-ից հետո երկրի Գերագույն դատարանը ընտրությունները չկայացած կհայտարարի:
«Սեյմի խոսնակը կհայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին առաջին հնարավոր ժամկետում»,- նշված է տեքստում:
Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Տոմաշ Գրոդսկին ավելի վաղ երկրի իշխանություններին կոչ էր արել նախագահական ընտրությունները տեղափոխել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի պատճառով:





























