Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2019 թվականի գործունեության արդյունքների եւ մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի մասին ամենամյա զեկույցը:

Բեգլարյանը հիշեցրեց, որ օմբուդսմենի աշխատակազմի հիմնական գործառնություններից մեկն է դիմումների եւ հայտարարությունների քննարկումը, մարդու, երեխաների իրավունքների ոլորտում իրավիճակին հետեւելը, ՔԿՀ-ներում իրավունքների պահպանումը: Աշխատել են բոլոր ուղղություններով անել առավելագույնը: Դիմումները բաժանված են խմբերի, 2019 թվականին ընդհանուր ստացվել է 234 դիմում, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան 2018 թվականին: Առաջին տեղում է սոցապահովման նախարարությունը, դիմումներ կան պաշտպանության նախարարության, ոստիկանության քաղաքապետարանների «դեմ»: Գրեթե 40 տոկոսը ներկայացրել են բնակչության սոցիալապես խոցելի խմբերը:

Դիմումների գրեթե 30 տոկոսը դրական լուծում է ստացել, սակայն հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր դիմումներն են մտնում օմբուդսմենի գործառնությունների մեջ, թիվը մեծանում է:

Բեգլարյանը որպես թերություն նշեց բնակչության ցածր իրավական գրագիտությունը՝ պետական մարմիններին կոչ անելով տեղեկատվական աշխատանքներ ավելի շատ անցկացնել: Օմբուդսմենն իր կողմից  կնպաստի բնակչության իրավական գրագիտության բարձրացմանը: Օմբուդսմենը շեշտեց, որ առանձին ուղղություն է ուժեղ քաղաքացիական հասարակության զարգացումը՝ հավելելով, որ ինքը մի շարք առաջարկներ ունի: «Եվս մեկ առանձին ուղղություն է փաստաբանական հանրույթի զարգացումը: Մենք բոլորս հասկանում ենք իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կարեւորությունը»,- նշեց Բեգլարյանը:

Նա հայտնեց, որ կատարել է 4 արտասահմանյան այց, ընդ որում՝ պետությունը վճարել է միայն մեկ այցի համար: Մնացյալն իրականացվել է սփյուռքի աջակցությամբ: Կալիֆոռնիա այցը պսակվել է համագործակցության եւ նահանգի բուհերից մեկում ղարաբաղցի ուսանողների կրթության մասին հուշագրի ստորագրմամբ:

Օմբուդսմենի աշխատակազմը անցկացնում է Ադրբեջանի հետ շփման գծի իրավիճակի մշտադիտարկում: Օմբուդսմենը մտադիր է առաջիկայում հանդես գալ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույցով: