Մոսկվայի կենտրոնում կոմունիստների մայիսմեկյան երթի ժամանակ ընդհարում է տեղի ունեցել ակցիային գեյ-շարժման ներկայացուցիչների մասնակցության պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ակցիայի ժամանակ ցուցարարների շարքերից մեկին միացել է մի քանի մարդ, որոնք պարզել են գեյ-հանրակցության դրոշը:  Նրանց մոտեցել է ակցիայի կազմակերպիչներից մեկը եւ խնդրել հավաքել դրոշը:

Դրանից հետո շարքերը կանգ են առել: Միջադեպը, որը կարող էր վերածվել բախման, փորձել են կարգավորել հատուկնշանակայինները: Նրանք խնդրել են համասեռամոլներին  հավաքել իրենց դրոշները` ընդհարումներ չհրահրելու համար: