Raytheon եւ Lockheed Martin ընկերությունների համատեղ խումբը սկսել է Javelin հակատանկային հրթիռային համակարգերի նոր մոդելի արտադրությունը: Այս մասին նշվում է Lockheed Martin-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Նոր համալիրը ստացել է Javelin F-Model (FGM-148F) անվանումը: Նշվում է, որ փորձագետները հակատանկային հրթիռային համակարգը հագեցրել են կատարելագործված մարտագլխիկով, որը ունակ է խոցել դինամիկ պաշտպանությամբ զրահը, ինչպես նաեւ թեթեւ զրահապատ ավտոմեքենաներ ոչնչացնել: Lockheed Martin-ում հայտարարել են, որ Պենտագոնն արդեն Javelin-ի 45 հազար նոր պատվեր է տեղադրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:





























