Չինաստանի Ցզիլին նահանգի Թունհուա քաղաքի հյուրանոցներից մեկում մայիսի 1 –ին բռնկված հրդեհի արդյունքում 10 մարդ զոհվել է, եւս 35-ը` վիրավորվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Հրդեհը տեղայնացվել է կես ժամվա ընթացքում: Զոհվածները հիմնականում խեղդվել են թունավոր ծխից: Հրդեհի վայրում շարունակում են աշխատել հրշեջները:




























