Կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար 2019-ին մի քանի միջոցառում է ձեռնարկվել: Այս մասին ԱԺ նիստում Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ լայնամասշտաբ քննարկումներից հետո 2019-ի հոկետմբերին կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունն ու 2019-2020 թթ. դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

«Կառավարության հիմնական խնդիրն է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծումն ու այդ ուղղությամբ գործողությունների հաջորդականությունը»,-նշեց Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն ստեսծվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

ԱՆ ղեկավարը նշեց, որ միջոցառումների հաջորդ խումբն ուղղված է կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը: Նա հավելեց, որ ներդրվել են ադեկվատ թափանցիկության եւ հաշվետվության մեխանիզմներ: