Կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման գործում զգալի դեր է հատկացված, այսպես կոչված, իրազեկիչների ինստիտուտին: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Այսպես՝ նրա խոսքով, 2019 թվականին ստեղծվել է իրազեկիչների անանուն էլեկտրոնային ցանց, որում անցած տարվա ընթացքում ստացվել է կոռուպցիոն դրսեւորումների մասին 220 000 ահազանգ, որից 28 տոկոսը քննվել են իրավասու մարմինների կողմից:
«Ցավոք, մեր հանրության շրջանում մինչ օրս համանման միջոցի հանդեպ գոյություն ունի կանխակալ կարծիք, բայց մենք այս ուղղությամբ քարոզչական աշխատանքները կշարունակենք»,- շեշտեց նախարարը:





























