Վրաստանում ապրիլի 30-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները 3,5 բալ ինտենսիվությամբ արձանագրվել են Վրաստանի արեւմուտքում գտնվող Օնի քաղաքում, հաղորդում է “Գրուզիա օնլայնը”: Ավերածություններ եւ տուժածներ չկան, բնակչությունը միայն թեթեւ ցնցումներ է զգացել:
Նշենք, որ երկու տարի առաջ այդ տարածքում տեղի էր ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, եւ դրանից հետո այնտեղ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում 3-4 բալանոց ցնցումներ:
Ի դեպ, այսօր երկրաշարժեր են գրանցվել նաեւ Ղազախստանում եւ Ռումինիայում: Ղազախստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 71 կմ հեռավորության վրա: Իսկ Ռումինիայում տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաեւ Մոլդովայում: Քիշնեւում ցնցումների ուժգնությունը կազմել է 4,5 բալ:




























