2019-ին Հայաստանում էլեկտրոնային արդարադատության համակարգ է ներդրվել, իսկ Ազգային ժողովը Դատական օրենսգիրք է ընդունել, որը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրությամբ եւ դրական եզրակացություն է ստացել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բացի այդ, ըստ նրա, ծրագրեր են մշակվել վարչական դատավարության մեջ փոփոխություններ մտցնելու համար: «2019 թվականին որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համակարգում: Մենք նաեւ համակարգ ենք մշակում սնանկության գործընթացի էլեկտրոնային եղանակով իրականացման համար»,- հավելեց Բադասյանը:





























