Հայաստանի կոմունիստներն այսօր Երեւանի կենտրոնում շքերթով նշեցին Աշխատավորի համերաշխության միջազգային օրը: Չնայած չդադարող անձրեւին` միջոցառմանը մասնակցում էր մոտ 1000 մարդ:
Շքերթը զրադարում էին մեծ կարմիր դրոշները, մասնակիցները տանում էին նաեւ ԽՍՀՄ-ի եւ Խորհրդային Հայաստանի դրոշները: Շարքերում կային բազմաթիվ երիտասարդ կոմունիստներ, ովքեր հատուկ ժամանել էին մարզերից`շքերթին մասնակցելու համար:
Փողային նվագախմբի ուղեկցությամբ կոմունիստներն անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ Հանրապետության հրապարկով: Ակցիան ավարտվեց Շահումյանի հրապարկում, որտեղ անցակացվեց նաեւ հանրահավաք:
Իրենց ելույթներում մասնակիցները սոցիալիզմը համարեցին հայ ժողովրդի փրկության միակ ճանապարհը: Նշվեց նաեւ գալիք տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ուժի համախմբման կարեւորության մասին:




























