2019-ին պաշտպանության ոլորտում լրջագույն հաջողություններ են գրանցվել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգմավոր Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով՝ անցած տարի պաշտպանության ոլորտի համար աննախադեպ տարի էր:

«4 հիմնական ուղղություններով լրջագույն արդյունքներ են գրանցվել: Դա սպառազինություն է, ինժեներական կառույցները, սոցիալական ոլորտը, ռազմարդյունաբերությունը…Սպառազինություն մասով. Հայաստանում առաջին անգամ ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ կործանիչ ավիացի: ՀՀ ԶՈւ-ն առաջին անգամ հնարավորություն է ստացել ապահովել հասանելիությունը հակառակորդի տարածքում ցանկացած թիրախին»,-նշեց պատգամավորը: