Այն ինչ տեղի ունենում այսօր Էջմիածին քաղաքում վանդալիզմ է քաղաքապետի մակարդակով։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ուղիղ եթերում հայտարարեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ցույց տալով, թե ինչպես են քաղաքում կտրում մայթեզրի ծառերը։
«Էջմիածնում տեղի է ունենում ապօրինի ծառահատումներ։ ՀՀ բարձրագույն իշխանություններին ես կոչ եմ անում, որպեսզի կարգի հրավիրեն իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին, իսկ Դիանա գասպարյանին կոչ եմ անում պատրաստել իր հրաժարականի տեքստը եւ հեռանալ քաղաքի կառավարումից, որովհետեւ Էջմիածնում եղած վերջին կանաչ գոտիները հիմա էլ նրա թեթեւ ձեռքով են ոչնչացվում»,– ասում է օգտատերը։
Նրա խոսքով՝ տեսանյութում երեւացող մարդկանցից մեկը քաղաքի բնապահպանն է. «Մեր ընկեր Պողոսյանն է, հեռու կանգնած ծխում է, տեսնում է, թե ոնց են քաղաքը վարի տալիս։ Ափսոս չե՞ն այս ծառերը, դահիճ են սրանք, ընկել են Էջմիածին քաղաքի հետեւից»։











