Սոչի-Երեւան չվերթի ուղեւորները բարեհաջող վայրէջք են կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա»   ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Նրա խոսքով` Սոչիում եղանակային պայմանները չխանգարեցին չվերթի իրականացմանը: Օդանավը Սոչից թռել է Երեւանի ժամանակով ժամը 17:55 –ին:

Նշենք, որ Սոչիում ոչ թռիչքային եղանակի պատճառով այսօր առավոտյան մոտ 2,5 հազար ուղեւոր թռիչքի էր սպասում քաղաքի հյուրանոցներում ու օդանավակայանում: