Կցանկանայի արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնալ Արցախի հարցում կարեւոր ձեռքբերումներին: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ գնում ենք բանակցային գործընթացի սեփական օրակարգով, եւ դա բազմաթիվ հարցեր է առաջացրել: Այդ օրակարգի առաջնահերթությունն է փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը: Մենք իսկապես կարող ենք խոսել, քննարկել, բանավիճել: Սակայն ինչպե՞ս կարող է գործել որեւէ որոշում, որն անընդունելի է ազգերի համար»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը:

Պատգամավորը նշեց նաեւ Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխադարձ այցերի կարեւորությունը՝ մարդասիրական միջոցառումների համատեքստում: