Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքում ավտովթարը զանգվածային ծածկռտուքի պատճառ է դարձել, որ արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս հինգը հայտնվել են հիվանդանոցում, հաղոդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ տեղի է ունեցել ավտոճանապարհային սովորական պատահար, սակայն վարորդները հետո որոշել են արդեն հանդիպել քաղաքի ծայրամասերից մեկում ` յուրաքանչյուրը հետը բերելով 10-ական ընկեր-բարեկամ: Հարաբերությունները պարզելու ժամանակ գործի են դրվել ոչ միայն բռունցքները, այլեւ տրավմատիկ ատրճանակը եւ նույնիսկ հրազեն: Մասնակիցների մեջ եղել են տարբեր ազգերի ներկայցուցիչներ, հաղորդում է radiomayak.ru-ն:

Արդյունքում հրազենային վնասվածքով հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: