Սպիտակ տունը հայտարարել է, թե զինծառայողի մոտ, որը նախագահ Դոնալդ Թրամփի սպասավորն է, կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Մենք վերջերս ծանուցել ենք Սպիտակ տան բժշկական ստորաբաժանմանը, որ Միացյալ Նահանգների զինծառայողի մոտ, որը աշխատում է Սպիտակ տան կամպուսում, կորոնավիրուս է հայտնաբերվել»,- հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուվիչ Հոգան Հիդլին։ Նա նաեւ նշել է, որ նախագահը եւ փոխնախագահը թեսթ են հանձնել, որի արդյունքը բացասական է եղել։

AP-ի աղբյուրի համաձայն, վարակված զինվորականը Թրամփի սպասավորներից մեկն է։

Սպիտասկ տունը մոտ երկու ամիս առաջ սահմանել է անվտանգության արարողակարգեր, ներառյալ՝ ջերմաչափումները։ Ապրիլին Սպիտակ տանը սկսել են COVID-19-ի արագ թեսթեր անցկացնել բոլոր նրանց համար, ովքեր նախագահի հետ անմիջական շփում ունեն, աշխատակիցներին ստուգում են շաբաթը մեկ անգամ։

Մի քանի սպասավորներ սպասարկում են նախագահին եւ նրա հյուրերին Սպիտակ տանը։