Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանն ազգային արժույթի նկատմամբ դոլարի աճի տեմպով երրորդն է հետխորհրդային երկրների շարքում: Համաձայն պաշտոնական վիճակագրության` նշված ժամանակահատվածում հայկական դրամի նկատմամբ դոլարը արժեվորվել է 0,43% - 1,88%-ով ( 363,44 դրամից մինչեւ  370,27): Հայաստանի այս ցուցանիշը գերազանցել են Ուզբեկստանն ու Տաջիկստանը: Ուզբեկստանում դոլարի փոխարժեքն աճել է 3,14% -ով, իսկ Տաջիկստանում` 2,33%-ով: Չորրորդ տեղում Բելառուսն է, որտեղ դոլարը բելառուսական ռուբլու նկատմամբ աճել է 0,43% - ով: Հնգյակը եզրափակում է Ուկրաինան` 0,05% աճով, տեղեկացնում է ԲելաՊԱՆ-ը:

Դոլարի փոխարժեքն ազգային արժույթի նկատմամբ չի փոփոխվել միայն Թուրքմենստանում:  Մնացած հետխորհրդային երկրներում դոլարն էժանացել է. Ղրղզստանում` 0,68%-ով, Ադրբեջանում` 0,79% -ով, Ղազախստանում` 1,33% տոկոսով, Մոլդովայում`  5,06% -ով, Վրաստանում` 7,45%-ով, Ռուսաստանում` 9,76% -ով, Էստոնիայում`  10,09%-ով, Լիտվայում` 10,85%-ով, Լատվիայում` 11,59% -ով:

2011թ. ապրիլի  30 –ի տվյալներով` Բելառուսում դոլարի փոխարժեքը վերջին ամսում նվազել է 1,05%-ով: Ավելի բարձր են ցուցանիշները Լիտվայում (5,23%), Լատվիայում (5,21%),  Էստոնիայում (4,40%), Վրաստանում (3,82%), Ռուսաստանում (3,26%)  եւ Մոլդովայում (3,12%):