Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար է նշանակել։

«Անկեղծորեն շնորհավորում եմ Միխայիլ Նիկոլոզովիչին նոր պատասխանատու մարտահրավերի համար։ Հավատում եմ, որ նա կկարողանա խթան հաղորդել Բարեփոխումների ազգային խորհրդին եւ կօգնի երկրի կյանքում կարեւոր փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Զելենսկին։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։