ԱՄՆ-ն եւ Չինաստանը վերսկսել են առեւտրային բանակցությունները: Ըստ Reuters-ի` Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն, ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են առեւտուրը:

Խոսքը երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրի առաջին փուլի մասին էր, որը ստորագրվել էր այս տարվա սկզբին, նշվում է ԱՄՆ ֆիննախի եւ առեւտրային ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:

Երկու կողմերն էլ համաձայնել են, որ «լավ առաջընթաց» է գրանցվել առաջին փուլում համաձայնության ձեռքբերման հարցում, եւ որ իրենք ակնկալում են համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը:

Բանակցությունները սկսվել էին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ կորոնավիրուսի ծագման հետ կապված լարվածության ֆոնին: