Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս պահին նիստ է անցկացնում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր ծեծկռտուք տեղի ունեցավ, որից հետո ընդմիջում հայտարարվեց մինչեւ ժամը 14.30-ը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները: Սասուն Միքայելյանը բռունցքներով սկսեց հարվածել Մարուքյանին, ինչից հետո մեծ ծեծկռտուք սկսվեց:

Պատգամավորներն դուրս եկան իրենց տեղից եւ չէր հասկացվում, թե ով էր եկել բաժանելու, ով՝ հարվածելու:

Հրմշտոցի մեջտեղում էին նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրանք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը: Դրանից հետո ընդմիջում հայտարարվեց։

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ֆոտո)