Բելառուսի Ներկայացուցիչների պալատը նախագահական ընտրությունները նշանակել է օգոստոսի 9-ին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն շեշտել է, որ, հաշվի առնելով նախագահական ընտրությունների կարեւորությունը երկրի համար, պատգամավորներին լուրջ, պատասխանատու կազմակերպչական-քաղաքական աշխատանքներ են սպասվում:

Վլադիմիր Անդրեիչենկոյի խոսքով` այդ աշխատանքը կկատարվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ ընտրատարածքներում, «որպեսզի պետության ղեկավարի ընտրությունները բաց, ժողովրդավարական կերպով անցկացվեն եւ խստորեն համապատասխանեն Սահմանադրությանը»: