«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացնում: Այս մասին մայիսի 8-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ խմբակցության նիստին քննարկվել է «Լուսավոր Հայասատն» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանի եւ իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, որը մասշտաբային ծեծկռտուքի էր հանգեցրել: Բագրատյանը նշեց, որ «ԲՀ»-ում քննարկում են առաջիկայում նախատեսված ծրագրերը: «Մենք ուզում ենք հասկանալ` արդյո՞ք արժե շարունակել Ազգային ժողովի այսօրվա աշխատանքն այդպիսի նյարդային եւ տհաճ մթնոլորտում»,- նշեց պատգամավորը:

Հարցին` կապվե՞լ են արդյոք նրա հետ ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստանից» կամ «Իմ քայլը» դաշինքից, Բագրատյանը բացասական պատասխան տվեց: «Ոչ, ոչ ոք մեզ հետ չի կապվել: Բայց այս ամբողջ պատմությունը ծայրաստիճան տհաճ նստվածք է թողել»,- շեշտեց խորհրդարանականը: Նա նաեւ հավաստիացրեց, որ իրենց կուսակցության պատգամավորները չեն մասնակցել ծեծկռտուքին, այլ միայն փորձել են բաժանել կռվողներին:

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա