Գերմանական հետախուզության զեկույցը կասկածի տակ է դնում ԱՄՆ այն պնդումները, որ COVID-19-ն առաջացել է չինական լաբորատորիայում՝ նշելով, որ մեղադանքները հիվանդությունը զսպելու ԱՄՆ անընդունակությունից ուշադրությունը շեղելու փորձ են, հայտնում է Der Spiegel-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել էր, որ «զգալի քանակությամբ ապացույցներ կան», որ կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում:

Der Spiegel-ի տեղեկություններով՝ գերմանական BND հետախուզական գործակալությունը խնդրել է ԱՄՆ գլխավորած «Հինգ աչք» հետախուզական դաշինքի անդամներին ներկայացնել մեղադրանքի օգտին ապացույցները: Դաշինքի անդամներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա, ոչ մեկը չի ցանկացել աջակցել Պոմպեոյի մեղադրանքներին:

Հետախուզության զեկույցը , որը պատրաստվել է Գերմնաիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի համար, պնդում է, որ ԱՄՆ մեղադրանքները եղել են նախագահ Դոնալդ Թրամփի «անհաջողություններից» հանրության ուշադրությունը շեղելու կանխամտածված փորձ: