«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի ցանկանում պարզաբանել, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը պետք է քաղաքական հետեւանքներ ունենա։

«Կսպասենք ժողովրդավարական երկրին հարիր գնահատական եւ հետեւանք եւ կխոսենք։ Ինչ հետեւանք՝ թող որոշի քաղաքական ուժը։ Ես ասել եմ՝ քաղաքական հետեւանք։ Ինձ համար մանդատը ոչ մի բան է։ Ես ինչ որ ակնկալում եմ՝ ասեցի»,- այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հրաժարվելով միջադեպի մասին մեկնաբանություն տալ եւ նշելով, որ ինքը դրա մասին արդեն խոսել է ԱԺ ամբիոնից․ «Ես չեմ կարող ինչ որ նզովյալ մարդկանց անդրադառնալ»։ 

Էդմոն Մարուքյանը չհստակեցրեց, թե ինչքան ժամանակ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նիստերին։

«Հետեւություններ կանենք, թե ինչպես ենք աշխատելու»,- ասաց նա։

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ֆոտո)