ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար) հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ կատարվում է նախաքննություն:





























