Այս Կոնվենցիան ստորագրել են 47 պետություններ, այն ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանի Հանրապետությունն այս Կոնվենցիանն ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Այս մասին մայիսի 8-ին ԱԺ միստում Եվրոպայի խորհրդի «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» Կոնվենցիայի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման կանխումը եւ պայքարը դրանց դեմ, սեռական շահագործման եւ սեռական չարաշահման զոհ երեխաների իրավունքների պաշտպանությունը, երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման դեմ պայքարում ազգային եւ միջազգային համագործացության զարգացումը:

Այս կոնվենցիան վավերացրած երկրների կողմից Կոնվենցիայի դրույթների իրականացումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանության միջոցառումների ընդունումն ապահովվում է առանց որեւէ խտրականության՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, որեւիցե ազգային փոքրամասնության պատկանելության, նյութական դրության, սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, հաշմանդամության կամ այլ հանգամանքների հիմքով:

Երկրները նաեւ ինքնուրույն ընդունում են բոլոր անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ուղղված երեխաների սեռական շահագործման եւ սեռական չարաշահման բոլոր ձեւերի կանխմանը եւ նրանց պաշտպանությանը:

Յուրաքանչյուր երկիր ընդունում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ուղղված երեխաների պաշտպանության եւ իրավունքների ապահովման ոլորտում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն անձանց շրջանում, որոնք պարբերաբար երեխաների հետ շփվում են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, արդարադատության եւ իրավապահ գործունեության ոլորտներում, ինչպես նաեւ սպորտի, մշակույթի եւ զվարճանքների հետ կապված ոլորտներում:

Ընդ որում՝ յուրաքանչյուր երկիր ընդունում է օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ իրենց ներքին իրավունքին  համապատասխան, որոնք ապահովում են, որ երեխաների հետ պարբերական շփումներ նախատեսող մասնագիտական գործունեություն թույլ տալու պայմանները լինեն այնպիսին, որ այդպիսի մասնագիտական գործունեության պարապմունքների անցկացման թեկնածուները նախկինում դատված չլինեն երեխաների սեռական շահագործման կամ սեռական չարաշահման համար:

Դրանից բացի, երկրներն անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ են ընդունում՝ ուղղված տարրական եւ միջին դպրոցական կրթության ծրագրերում տեղություններ ներառելու ապահովմանը՝ երեխաների համար սեռական շահագործման եւ սեռական չարաշահման հետ կպված վտանգների մասին, ինչպես նաեւ տեղեկություններ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ հարմարեցված նրանց զարգացող ընդունակություններին: Այս տեղեկությունը, որն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է ծնողների հետ փոխգործակցութկամբ, տրվում է սեռական դաստիարակության ավելի լայն ենթատեքստում, եւ դրանում հատուկ ուշադրություն է հատկացվում մեծ վտանգավորության իրավիճակին՝ հատկապես կապված նոր տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման հետ: