Վաշինգտոնը շուտով վերջնական որոշում կկայացնի այն մասին, արդյոք ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքի համար: Այս մասին ուրբաթ օրը Fox News-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Խոսելով ԱՀԿ-ի մասին, նա նշեց. «Ինչպես գիտեք, մենք նրանց տարեկան մոտ 500 միլիոն դոլար ենք վճարում: Շուտով ես հայտարարություն կանեմ այս կապակցությամբ»: Նա նաեւ պնդմամբ հանդես եկավ, որ կազմակերպությունը «Չինաստանի խամաճիկն է» դարձել: Թրամփն արձանագրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ դադարեցրել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը: «Ես շատ շուտով որոշում կկայացնեմ»,- հավելեց նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: