Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել Շուշիի ազատագրման օրը:

«Փաստն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը:

Դա ցավալի ճշմարտություն է:

Բարդ իրողություն:

Սակայն դա մեր իրականությունն է:

Այժմ եւ մոտ ապագայում:

Անկարան եւ Բաքուն փորձում են գրավել Արցախը, քանի որ նրանք ձգտում են քայքայել Հայաստանը:

Նրանք աշխատում են մեր սփյուռքը ոչնչացնելու ուղղությամբ, քանի որ ցանկանում են խոցել մեր հայրենիքը:

Նրանք փորձում են ջնջել մեր անցյալը, քանի որ ցանկանում են արդյունքում ոչնչացնել մեր ապագան:

Անկարան մեղադրում է մեծամասամբ երիտասարդ թուրքերին, որոնք պաշտպանում են մեր հայկական հայրենիքը»,-հավելել է Համբարյանը:

«Նրանք թիրախավորում են յուրաքանչյուր հայի, հայերի գոյությունը, այս մոլորակում մեր տեղը»,-նշում է Համբարյանը:

Նրա խոսքով՝ փոխվել է նրանց զենքը, սակայն ոչ նպատակները. նրանք ցանկանում են գրավել Արցախը, դադարկել մեր հայրենիքը եւ ոչնչացնել մեր սփյուռքը:

«Մենք չունենք նրանց չափ պետական եկամուտներ կամ նավթային արդյունաբերությամբ ստացված դոլարներ, սակայն մենք ունենք ավելի հզոր զենք.

-մեր պատիվը;

-մեր հպարտությունը;

-մեր հավատը;

-մեր կամքը»,-հավելել է Համբարյանը: