Երկրի ղեկավարի աշխատանքում կա շատ անկայունություն, եւ պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Որպես օրինակ՝ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիան, որը հանկարծակիի է բերել բազմաթիվ երկրներին, քանի որ անկանխատեսելի էր: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ բազմաթիվ առաջացող խնդիրների հետ մեկտեղ կան նաեւ կանխատեսելի դժվարություններ: Անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, կառուցել արտաքին հարաբերությունները, աջակցել երկրում քաղաքական կայունությանը եւ այլն:

«Երկրի ղեկավար լինելը նշանակում է 24-ժամյա ծանրաբեռնվածություն: Քանի որ անգամ գիշերվա ընթացքում կարող են զանգահարել: Միակ ուղին, մեթոդը եւ միջոցը հանգստանալու համար հանգիստն է աշխատանքի ընթացքում, աշխատելուն զուգընթաց եւ չկտրվելով դրանից: Կարծում եմ՝ բոլոր ղեկավարներն են այդպես վարվում»,-ասել է Փաշինյանը: