ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամուլի խոսնակ Քեթի Միլլերը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է BBC News-ը: https://www.bbc.com/

Միլլերի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքի մասին հայտնի է դարձել ուրբաթ:

Նշվում է, որ Միլլերը Միացյալ Նահանգների նախագահի օգնական Սթիվեն Միլլերի կինն է:

Սպիտակ տանն ամեն օր թեստավորում են Թրամփին եւ Փենսին` հայտարարելով, որ նախաձեռնում են բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները նախագահին պաշտպանելու համար:

Փենսի թիմի վեց անդամի հանկարծակի իջեցրել են ինքնաթիռից, երբ նա պատրաստվում էր թռնել Այովա` կրոնական առաջնորդների հետ հանդիպելու համար:

Մեդիա փուլում անանուն աղբյուրի համաձայն` Պենսի գրասենյակը կապվել է Միլլերի հետ: Ընդ որում, նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահը եւ նախագահը չեն շփվել նրա հետ:

Սպիտակ տանը Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նաև Փենսի մամուլի խոսնակի վարակման մասին:

ԱՄՆ նախագահը եւս արձագանքել է Սպիտակ տանը կորոնավիրուսի հավանական բռնկման մասին հարցին: «Այն ամենը, ինչ հնարավոր է անել, դա նախազգուշական միջոցներ ձեռնարկելն է եւ անել ամեն հնարավոր բան»,- պատասխանել է նա: