Չինաստանը ցանկանում է  աջակցություն առաջարկել Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին ուղղված նամակում, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ նամակի բովանդակության մասին հայտնել է չինական պետական հեռուստատեսությունը:

Իր ուղերձում ՉԺՀ նախագահը հայտարարել է, որ շատ անհանգստացած է Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակի եւ մարդկանց առողջական վիճակի համար եւ գոհունակություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հյուսիսային Կորեայի գրանցած դրական արդյունքների կապակցությամբ