Երեւանում, ապրիլի 30-ին կատարվել է Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ կառուցվող Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքի  արարողությունը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Եկեղեցին գտնվում է Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Աննա եկեղեցին եւ նույն տարածքում  Գարեգին Բ-ի երեւանյան նստավայրը կառուցվում են բարերարությամբ տեր եւ տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների:

Արարողությանը ներկա են եղել նաեւ Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ բազում հյուրեր:

Հիմնարկեքի ընթացքում Գարեգին Բ-ն մյուռոնով օծել է 16 խաչանիշ քարեր, որոնք դրվել են եկեղեցու հիմքերում:

Արարողության ավարտին ԱԳարեգին Բ-ն ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որն իրականացնում է «Չիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: