Մայիսի 10-ին Օմանի ծոցում Իրանի հարավում՝ Ջասք նավահանգստային քաղաքի ափերի մոտ ռազմածովային զորավարժությունների ժամանակ իրանական մեծ Konarak մոտորանավի վթարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ տուժել, հայտնում է Fars-ը:

Գործակալության տեղեկություններով՝  ներկայումս մասնագետները վերլուծում են տեղի ունեցածի ծավալները: Գործակալությունը չի հստակեցնում, թե զորավարժությունների ժամանակ կոնկրետ ինչ պատահար է տեղի ունեցել:

Al Arabiya հեռուստաալիքն, իր հերթին, ավելի վաղ պնդել էր, որ զորավարժությունների ժամանակ հրթիռային մոտորանավը սխալմամբ խոցվել է իրանական Jamaran ֆրեգատից արձակված հրթիռով: