ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր որոշմամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նոր տեղակալ ունի:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արա Նազարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: