Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրան մուտքի մոտ սպասող լրագրողներն ուղղեցին մի քանի հարցեր, որոնց նախկին վարչապետը չպատասխանեց։

Նա կատակեց. «Սոցիալական դիստանցիա չկա՞։ Բարեւ ձեզ, ես էլ եմ ձեզ շատ կարոտել։ Շնորհավոր ձեր տոնը։ Թույլ տվեք անցնել, վերջում կխոսենք»։

Նա հայտնեց, որ նիստից հետո կպատասխանի լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել վատորակ վառելիքի պատճառով։

Ըստ էության՝ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով այդ հայտարարության առնչությամբ։