Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 11–ին, ստորագրել է որոշումներ՝ որոնցով երեք նախարարների տեղակալների ազատել է պաշտոններից ու նշանակել առաջին տեղակալներ։

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելվով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

Արա Նազարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: