ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ ապրիլի վերջին COVID-19 էին ախտորոշել, բուժումը շարունակում է հիվանդանոցում, հայտնել է նրա մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բժիշկները նրա առողջական վիճակում դրական դինամիկա են նշում»,- ասել է նա:
Բելյակովը նաեւ նշել է, որ վարչապետը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով:
«Գործընկերների հետ խորհրդակցություններ է անցկացնում տեսակոնֆերանսի ռեժիմով եւ հեռախոսով: Նախագահի հետ մշտական կապի մեջ է»,- հավելել է Միշուստինի մամուլի քարտուղարը:





























