Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին արքայական մեծություն Մարոկկոյի թագավոր Մուհամմադ 6-րդին՝ Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հեռագրում ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Խորապես ցնցված եմ Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։

Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի ժամանակակից աշխարհում ահաբեկչությունն ու դրա բոլոր դրսեւորումներն արմատախիլ անելու համար:

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Մարոկկոյի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին, մեր զորակցությունը հայտնում Ձեզ հանցագործների բացահայտման եւ արժանի պատժի ենթարկելու գործում»: