Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին տանը ինքնամեկուսացվել է՝ սպասելով կորոնավիրուսի թեսթի արդյունքներին, հայտնում է AP-ը։

Կուրտին հայտարարել է, որ այդ որոշումն ընդունել է նախարարության այն պաշտոնատար անձի հետ հանդիպումից հետո, որը շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ։ Կուրտին նշել է, որ տանը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ թեսթի պատասխանը հայտնի չէ, եւ «իր պարտականությունները հեռահար կկատարի»։

Կոսովոն թուլացրել է որոշ սահմանափակումներ, սակայն նրա սահմանները դեռեւս փակ են, ինչպես ձեռնարկությունների մեծ մասը։

Երկրում գրանցվել է COVID-19-ից 28 մահ եւ 884 հաստատված դեպք։