Արցախում ընդհանուր առմամբ անցկացվել է հանրապետության 360 բնակիչների թեստավորում: Այս մասին մայիսի 11-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասել է Արցախի հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ անցկացվել է եւս մի քանի տասնյակ թեստ:
«Հավանաբար, արդեն վաղը մենք կստանանք այն անձանց թեստերի արդյունքները, որոնք շփվել են հիվանդացածների հետ»,- նշել է Մարտիրոսյանը:



























