ԵԽ ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին:

«Շնորհավորում եմ Հայաստանին Լանզարոտի Կոնվենցիայի՝ «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին ԵԽ Կոնվենցիայի» վավերացման կապակցությամբ»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱԺ-ն վավերացրել է Կոնվենցիան: 79 պատգամավորներից 78-ը կողմ է քվեարկել: 78 պատգամավորները եղել են «Իմ քայլը» խմբակցությունից, նրանց միացել է Արման Բաբաջանյանը: Այդպիսով, «Իմ քայլի» 88 պատգամավորներից 10-ը չի մասնակցել քվեարկությանը: